Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Զարդ դեկորատիվ՝ նախատեսված կահույք կամ փայտե այլ առարկաներ զարդարելու համար: Արտաքինից ունի սրվակի տեսք՝ քիչ ուռուցիկ իրանով, որը զարդանախշված է երկու զույգ շրջանաձև ակոսների միջև արված զիգզագներով, գլանաձև, երեք ուռուցիկ գոտիներ ունեցող վզով և դուրս թեքված լայն շուրթով: Այն միջանցիկ է և հագցվել է բռնակների կամ ելուստների վրա: Զարդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 4 x 2,2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-402