Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դեկորատիվ ասեղնագործ պատի զարդ- ասեղնագործությունը կատարված է սպիտակ, նուրբ, գրեթե թափանցիկ բատիստի վրա, կտրատովի տեխնիկայով և «լիցք» եղանակով: Կենտրոնում ասեղնագործված է երկար բուրդ ունեցող ոչխար, որի պարանոցին ասեղնագործված են փոքրիկ ծաղիկներ և տերևներ: Ոչխարի վրա մի մանուկ է նստած՝ ձեռքը մեկնած դեպի ծաղկեպսակը: Մի մանուկ կանգնած է ոչխարի ետևում, մյուսը՝ առջևում: Նրբորեն ասեղնագործված են նաև մանուկների դիմագծերը: Դաշտի մնացած մասում ասեղնագործված են անկանոն շրջանակներ, բուսական անորոշ զարդանախշեր: Ասեղնագործությունը կարված է մուգ կապույտ գործվածքի վրա:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԻգդիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915 թ.Նյութը՝ ԲատիստԼայնություն (սմ)՝ 32 սմԵրկարություն (սմ)՝ 44,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12006