Զարդակոճակ

Թեմա՝  Փոխադրամիջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Գրաստային փոխադրամիջոցներ և հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Զարդարման/հարդարման/ հարմարանքներ/պարագաներ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Զարդակոճակ, մեծ, ուռուցիկ, սկավառակաձև, կենտրոնում պահպանվել է գնդաձև, ուռուցիկ ելուստը, ելուստի շուրջը պատկերված է վարդյակ: Մակերեսը ցանցկեն է, եզրագծով անցնում է ակոսագոտի: Հակառակ կողմում պահպանվել է կլոր լարից պատրաստված կամրջակը: Հայտնաբերման վայրը՝  Ք. Կափան, պատահական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 9-8 դար Նյութը՝  Բրոնզ Տրամագիծ (սմ)՝  6,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  498 Բաժնեհաշվառանիշ՝  198/ 3