Զարդակոճակներ

Թեմա՝  Փոխադրամիջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Գրաստային փոխադրամիջոցներ և հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Զարդարման/հարդարման/ հարմարանքներ/պարագաներ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Զարդակոճակներ կամ ձիասարքի ճարմանդներ, սկավառակաձև, կենտրոնում կլոր ելուստով, ուռուցիկ միջնամասով, հարթ եզրերը բաժանված են 3 շրջանաձև գոտիների, որոնցից երկուսը՝ լցված են գնդիկներից կազմված շղթայաձև նախշերով, մեկի հակառակ կողմում պահպանվել է կլորավուն, միջանցիկ անցքով կամրջակ՝ կարելու համար: Թերի,ծալված: Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ,ուրարտական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/26