Զարդատախտակ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատախտակը բարակ ուղղանկյուն թիթեղ է, որի արտաքին մակերեսը զարդանախշված է, կենտրոնում, ոճավորված շրջանակի մեջ, ծաղկաթերթիկներ են, չորս անկյունները՝ սիրամարգեր: Կողմային մասերից մեկում զոդված է կլոր կախիկ, իսկ հակառակ երեսին՝ նրան զուգահեռ, կլոր փոքրիկ օղակ: Թիթեղը եզերված է բուսանախշ զարդագոտիով: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ, մեծ օղակը՝ ոչ թանկարժեք մետաղ Չափս՝  6 x 4 սմ Քաշ (գր)՝  13,6 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-68