Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով, եղջյուրներով և ոտիկներով: Կափարիչը լուծված է շրջաններիի մեջ առնված ռիթմիկ կրկնվող վարդյակներով և երիզված է պարանաձև բարակ ժապավենով:: Դիմացի պատի կենտրոնում ռիթմիկ կրկնվող հինգ վարդյակներ են՝ երիզված պարանաձև ժապավենով: Մնացած դաշտը լուծված է ռիթմիկ կրկնվող քառաթերթ վարդյակներ էն, որոց միջև գնդեր են փորագրված: Ընդհանուր մակերեսը ևս երիզված է պարանաձև ժապավենով: Մի կողքի պատին վարդյակ է փորագրված, որի կենտրոնում հավերժության նշան է՝ երիզված չորսական տերևիկներով, որոնց միջև գնդեր են: Վարդյակի չորս կողմերում երկու եռաթերթ և երկու քառաթերթ վարդյակներ են:Կողի նիստին հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Մյուս կողմի պատին վարդյակ է փորագրված, որի կենտրոնում ծաղկաթերթիկների մեջ գնդեր են տեղադրված, իսկ մնացած դաշտը լուծված է ռիթմիկ կրկնվող մանր վարդյակներով: Վերևի երկու անկյուններում հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Հետևի պատը փորագրված չէ, իսկ հատակին անվան և ազգանվան սկզբնատառերն են և կատարման թվականը : Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  22 x 12,5 x 12,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1226