Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատուփ- հատակը զարդանախշված է բուսական զարդագոտիով, իսկ իրանը՝ բույսերի և թռչունների համաչափ կրկնվող զարդապատկերներով: Կենտրոնական մասում, երկրաչափական զարդագոտու մեջ, դրվագված է սիրամարգ և ծառի ճյուղ՝ տերևներով ու ծաղիկներով: Տուփի հատակի վրա, դրսի կողմից, դրված է վարպետի կնիքը պարսկերեն գրությամբ՝ Զանդ, և հարգը: Տուփը պատկանել է իրանահայ տիկին Լօժեն Գարիքյանին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Հարսանեկան նվեր է քավորից՝ Բերկրունի Պետրոսյանից (1947 թ.) և օգտագործվել է որպես զարդատուփ: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Թեհրան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Քաշ (գր)՝  186,28 գ Տրամագիծ (սմ)՝  9 սմ Նվիրատու՝  Լօժեն Գարիքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16766-1,2