Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Զարդատուփ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Զարդատուփ՝ կափարիչով, օվալաձև է, որի արտաքին մակերեսը զարդանախշված է դրվագված խաղողի ողկույզներից և տերևներից զարդագոտիով: Կափարիչի արտաքին մակերեսին դրվագված է ընդգծված առյուծ՝ գլուխը թաթերին դրված: Կափարիչի եզրը և իրանի հատակի միացման գիծը զարդանախշված են օղակահյուս ելուստավոր զարդագոտիներով: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Զարդատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Բարձրություն (սմ)՝ 3 սմՆյութը՝ արծաթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՔաշ (գր)՝ 24,3 գՏրամագիծ (սմ)՝ 4 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-90