Զարկյարի քնարը

Զարկյարի քնարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Զարկեարի քնարը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժողովեց - հրատարակեց Գրիգոր աւագ քահանայ Գրիգորեանց. Զարկեարի քնարը. Երրորդ տիպ.- Բագու, 1909, տպարան «Բագ. Հրատ. Ընկ.»: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված են սև գույնի տարբեր նախշեր, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի վերնագիրն ու մյուս տվյալները ռուսերեն լեզվով են: Վերջին էջ 132-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Կազմերեսները մաշված և մասնատված են: Հեղինակ՝  Զարգար Էջ՝  132 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  23,5 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/331