Զբուն

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բաց վարդագույն մետաքսյա կտորից, ոսկեթելով բուսական նախշերի առկայությամբ։ Ձևվածքը– կուրծքը ճեղքված է, քղանցքները չկոչկվող, թևերը երկար, գոտկատեղերը կտրտվածքով, հավաքովի լայնացումով։ Զարդանախշումը– Քղանցքները, թևաբերանները, գոտկատեղը զարդանախշված է կլապիտոնի ասեղնագործությամբ, որից քիչ ներս դրված է մետաքսաթելով ասեղնագործված տրեզ։ Աստառապատ է, ունի կապտա–կանաչավուն սատինե աստառ։ Երկարություն (սմ)՝  88 Ուսի լայնություն (սմ)՝  23 Թևի երկարություն (սմ)՝  49 Նյութը՝  մետաքս, բամբակ, մետաղաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Հայտնաբերման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  17.12.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1827 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-862