Զգեստ բեմական «Այգեքաղ»

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զգեստ բեմական- կարված կանաչ գույնի բրդյա կտորից, առաջամասում գոտկատեղից կարված է բաց դարչնագույն գոգնոց՝ սև թավշյա, կանաչ, դեղին, կարմիր, կապույտ արծաթաթել կտորներից արված երկրաչափական և Տ-աձև զարդանախշերով, եզրերին սև ծոպավոր երիզ: Վզի կլոր բացվածքի մոտ ամրացված է մետաղյա դրվագված, երեք կողմից կիսակլոր կախիկներով զարդ: Կրել է Թ. Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի անսամբլի պարուհի Եդիգարյանը: Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Էդգար Հովհաննիսյան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  Բուրդ, մետաղ Երկարություն (սմ)՝  100 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3192-2