Զգեստ հարսնատեսի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Զգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բալի գույնի թավշյա կտորից։ Ունի վզի սրտաձև բացվածք, թևերը կարճ են, հասնում են մինչև բաչկոնի կեսը, ըստ որում վերևի մասում դրանք ճեղքեր ունեն։ Առաջամասը երեք կտորից է, հետևամասը՝ երկու։ Գոտկատեղից մինչև քղանցքներ կենտրոնական մասում կարված են 21 թավշյա փոքրիկ կոճակներ, հետևամասում, գոտու կենտրոնում նույն կտորից ժապավեն է ամրացված։ Երկարություն (սմ)՝  115 Ուսի լայնություն (սմ)՝  40 Թևի երկարություն (սմ)՝  25 Նյութը՝  թավիշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Յողոնօլոք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Հայտնաբերման ժամանակը՝  09.08.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5128/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2142