Զգեստապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Պահարան (զգեստի, սպասքի, գրքի) Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկդռնանի է, որոնց կենտրոններում ուղղանկյուն, երկայնաձիգ շրջանակներն են, մեկ դռանը՝ բանալու մաշված ճեղքը: Աջ ու ձախ կողմերում վերից վար ձգված են ձևավոր, խողովակավոր, կլորավուն ելուստները: Դռները նստած են զույգ դարակներին, որոնց աջ և ձախ կողմերը ուղղանկյուն քառանկյուններ են, որպես պահարանի ոտքեր: Դարակներն ունեցել են բռնակներ: Գլխամասում դուրս թեքված երկմասանի ձևավոր «թագն» է, որի կենտրոնում և երկու ծայրերում նստուկով, գավաթակերպ, սրածայրով զարդամասն է: Դարչնագույն ընկույզի լաքապատ փայլով փայտից է:Պահպանված: Լայնություն (սմ)՝  49 թագ՝ 20 զարդ՝ 23 Երկարություն (սմ)՝  122 Բարձրություն (սմ)՝  217 Նյութը՝  Ընկույզի փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3698 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2531