Զնդան

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է. կազմված իրանից, որը բաղկացած է պոզից՝ կլոր սրածայր թևը, «դմակից»՝ քառակող, դեպի վերջնամաս բարակող թևը, քառակող ոտքից, որի անկյունները նստեցված են և քառակող, դեպի վերջնամաս բարակող պոչուկից: Ոտքը ներքևում ունի շուրջանակի չորս ակոս, որոնք տեղ-տեղ ճզմված են: Պոզը և «դմակը» իրանին միանալու հատվածում ունեն մեկական անցք: Նյութը՝  երկաթ Երկարություն (սմ)՝  13.8 Բարձրություն (սմ)՝  13 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/200 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628