Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայկական հնագույն փայտե ,փողային նվագարաններից է, պատրաստված ծիրանենու փայտից: Փողն երկարավուն է, ներքևի մասում՝ աստիճանաբար լայնացող և ընդգծված շրթով: Փողն երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնահանանցք, որոնք տեղադրված են հավասարաչափ: Հիմնական ձայնանցքերից բացի փողի ներքևի մասում կա 3 զույգ օժանդակ՝ ձայնը լավ տարածելու համար: Փողի բերանի մասում՝ պպիչի հագցման տեղում, փայտի վրա դեղին պղնձե օղակ է՝ ամրություն տալու նպատակով: Բերանի մասում ամրանում է պղնձե միլը՝ եղեգնից պպիչով: Փողն ամբողջովին պատված է փորագիր շրջագոտիներով: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  փայտ, պղինձ, եղեգն, թել Երկարություն (սմ)՝  35.5 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 7, նեղը՝ 1.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4586/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-117