Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Զուռնա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լեզվային խմբին պատկանող փայտե-փողային նվագարան է, ունի աստիճանաբար լայնացող փող, որի երեսի կողմում բացված է 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Նվագարանի փողը՝ ներքևի լայնացող մասում ունի ևս 6 օժանդակ անցք, որոնք նախատեսված են ձայնը կարգավորելու նպատակով: Ձայնանցքի դիրքը հավասարաչափ է: Բերանի մասում՝ փողի մեջ հագցվում է բեչան՝ երկլեզվակ ձայնային կարգավորիչը: Բեչայի մեջ հագցվում է մետաղե մունդշտուկը՝ միչ, որն ավարտվում է եղեգնյա պպիչով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Անիի շրջ. գ. ՁիթհանքովՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984 թ.Նյութը՝ Փայտ, մետաղ, եղեգԵրկարություն (սմ)՝ 29,5Տրամագիծ (սմ)՝ 9Հայտնաբերման ժամանակը՝ 1984 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4730/1
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-121