Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Զուռնա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկլեզվակ, մունդշտուկային խմբին պատկանող փողային նվագարանի փողը դեպի ներքև կոնաձև է, աստիճանաբար լայնացող, երեսի կողմում ունի 7 հավասարաչափ հեռավորությամբ բացված, մեկ օժանդակ ձայնանցքեր, հակառակ կողմում՝ 1: Պատրաստված է ծիրանենու փայտից, ունի մուգ շագանակագույն երանգ: Փողը ձեռքով տաշած է, բերանի մասում փողի մեջ մտնում է երկլեզվակ բեչան: Բերանի մասում՝ փողի վրա լայն և հարթ արծաթյա, սևադապատ երիզ է հագցված՝ վրան բուսանախշեր և արձանագրություն: Փողի լայն մասում ևս կոնաձև արծաթյա թիթեղ է հագցված: Այն ընդգրկում է նաև վերջին՝ 8-րդ օժանդակ ձայնանցքը և ատամնավոր ծայրերով ամրանում փողի ծայրին: Թիթեղը հարդարված է սևադով արված բուսանախշերով, անմիջապես օժանդակ ձայնանցքի տակ գրված է վարպետի անվան սկիզբը՝ «Խաչ»: Թիթեղից կախված է արծաթյա շղթա, որից կախվել են երկրորդ, երրորդ մունդշտուկները:
Վարպետ՝ վարպետ ԽաչիկՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ, Մարտակերտի շրջ. Պողոսագյուղ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1925թ.Նյութը՝ փայտ, արծաթ, սևադապատ թիթեղԵրկարություն (սմ)՝ 27Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 5.5, նեղը՝ 1.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7887/4
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-178