Զուր ժամավաճառ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Զուր ժամավաճառ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ձորեցի. Զուր ժամավաճառ (Բանաստեղծություններ). - Ս. Պետերբուրգ, 1894, տպարան Յ. Ի. Լիբերմանի: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կապույտ մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում նույն գույնի տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յարգելի ազնիվ եղբայր Յ. Թումանեանցին հեղինակից»: Կազմերեսները մաշված և մասնատված են, գիրքը նույնպես մասնատվում է: Հեղինակ՝  Ձորեցի Էջ՝  39 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/308