Զվարճալի հեքիաթներ և զրույցներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը բաղկացուցիչ, կոշտ, եզրով՝ արմատին քաշված է բաց կանաչ գործվածք, իսկ կողերի վրա՝ շապիկի սպիտակավուն թուղթ: Կազմի վրա բաց կանաչ տառերով տպված է գրքի վերնագիրը, հրատարակությունը և նկար հեքիաթի թեմայով՝ վերևում պատկերված է աքլոր, ներքևում՝ մետաղադրամներին նայող թագավորը և գյուղացին: Նկարի աջ և ձախ կողմերը, կազմի վերին եզրը նախշազարդ դաջվածքով: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն:Ֆորզացը դատարկ, բաց գույնի: Գիրքը նկարազարդ: Կազմող՝  Աշոտ Փալանջյանը Թարգմանիչ՝  Աշոտ Փալանջյանը Էջ՝  108 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948թ. Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  20,5 Նկարիչ-Ձևավորող՝  Հովհ. Շավարշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1210