«Էլեկտրոմեքենաշինար» N6    «Մայրուղին»

«Էլեկտրոմեքենաշինար» N6 «Մայրուղին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Ս.Աղաբաբյանը իբրեւ Ե.Չարենցի ոգու տարերք վկայում է բանաստեղծի՝ պատմության օրերին «Ֆանտաստիկական ճանապարհորդություն» ծրագրելու փաստը: Ամեն գնով նա որոշել էր դուրս գալ լայն աշխարհ՝ հեռաստանից հեռաստան: Սակայն մտահղացումը մնաց անկատար: Հուշագիրը Չարենցին համարում է բանաստեղծության զարգացման մայրուղի: Կից ներկայացված է Ալ.Մյասնիկյանի, Ավ.Իսահակյանի, Մ.Սարյանի, Ն.Տիխոնովի, Պ.Անտակոլսկու խոսքը Չարենցի մասին: Նույն էջում, Չարենցի լենինապատումը» խորագրի տակ Չարենցի «Լենին» պոեմից հատված է: Կից «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: «Թե ուզում ես երգդ լսեն» (Չարենցի խոսքերով) վերնագրի ներքո հոդվածագիրը նշում է, որ բարձրարվեստ պոեզիա ստեղծելու համար Չարենցը գիտեր, որ անհրաժեշտ է հազար թելերով կապվել իր ժողովրդին ու ճշմարիտ գրականությամբ. մտնել նրա արդար պայքարի մեջ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2110 534 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5113