Էմինյան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերեն գավ...
Էմինյան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերեն գավառական բառարան (օր. 2)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Էմինեան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերէն գաւառական բառարան (օր. 2)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրեց Հր. Աճառեան. Էմինեան ազգագրական ժողովածու: Հատոր Թ: Հայերէն գաւառական բառարան (օր. 2) / Эминский этнографический сборник. Том IX. Հրատարակութեամբ Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց. - Թիֆլիս, 1913: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է մուգ մոխրականաչավուն ողորկ թուղթ: Կռնակը մուգ մոխրականաչավույն սոսնձալաթից է: Տիտղոսաթերթը բացակայում է, գիրքը սկսվում է «Память Ординарного профессора Григорiя Абраамовича Халатьянца» էջից, որի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի Թումանյանի, մանուշակագույն մատիտով ինքնագիրը՝ «Նվարդ»: Գրքի սկզբում կա նաև ճակատանկար՝ պրոֆ. Գ. Ա. Խալաթյանցի պատկերով: Բնագիրը տպագրված է սյունակներով: Կազմերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ գունաթափված, կազմը և առաջին էջերը մասնատվում են:
Հեղինակ՝ Աճառյան Հր.Էջ՝ XXVII, /2/, 1141, 1 թ. դիմանկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 24,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/440-2