Էմիր Սիֆի վեպը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE ROMAN DE L' ÉMIR SÉIF Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, դարչնագույն: Մուգ փիրուզագույն և սև գույնի արևելյան զարդանախշով պատկերված ուղղանկյան մեջ մեծ, թավ, սև տառերով գրքի վերնագիրն է: Կենտրոնում՝ նույն գույնով, շրջանակի մեջ ներառված է շագանակագույն նախշ: Ֆորզացը համր է, շագանակագույն: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է և Ավ.Իսահակյանի ստորագրությունը: Տիտղոսաթերթին նույն պատկերով, բայց կանաչ գույնի գրքի տվյալներն են, կենտրոնում՝ արևելյան զարդանախշ: Գրքի կողին գրքի տվյալներն են: Հետևի կազմի կենտրոնում՝ սև շրջանակի մեջ մանր զարդեր են: Գրքի վերջին էջին նույն մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկն է: Հեղինակ՝  Անդրե Դվանս Էջ՝  229 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12,7x18,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5630