Էմմանուել Մանիի թաղումը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էմմանուէլ Մանիի թաղումն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բարսեղ Քամալեան. Էմմանուէլ Մանիի թաղումն. Յօգուտ Մանիի ընտանիքի. - Тифлисъ, Типографiя А. А. Михельсона, Голов. просп. N12, 1888: Շապիկը բաց կանաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում Հովհ. Թումանյանի սև թանաքով ինքնագիրն է, ձախ կողմում՝ «Յովհ. Թումանեանց - Մամիկոնեան» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի՝ Բարսեղ Քամալյանի, ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Շապիկը խունացած և մաշված է, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Քամալյան Բ. Էջ՝  15 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1888 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/659