Էջմիածին, Բ. տարի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, սպիտակավուն: Առջևի շապիկին՝ հայկական զարդանախշերով ձևավորված շրջանակի մեջ, սյունազարդ կամարի տակ, գեղագիր տառերով գրված է ամսագրի անունը: Շրջանակի ստորին հատվածում պատկերված է Էջմիածնի տաճարը Արարատ լեռան ֆոնին: Կողը և հետևի կազմը համր են: Անվանաթերթին՝ ամսագրի տվյալները: Ամսագիրը նկարազարդ է: էջ 47-52. Բանաստեղծ Ավ. Իսահակյանի հոբելյանը խորագրի ներքո՝ զետեղված են Վարպետի 70-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստի մասին տեղեկատվությունը և Արտ. Ավագյանի «Ավ. Իսահակյան» հոդվածը: Էջ՝  57 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  «Էջմիածին» հրատարակչություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  օգոստոս -սեպտեմբեր-հոկտեմբեր, 1945թ. Լայնություն (սմ)՝  18,8 Երկարություն (սմ)՝  25,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6144