Էս էլ իմ սազը: Բանաստեղծություններ

Էս էլ իմ սազը: Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էս էլ իմ սազը: Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սիմէօն Սաֆարեանցի յիշատակարանից հանած. Էս էլ իմ սազը: Բանաստեղծութիւններ. Հատոր I. Ազգային, սիրոյ, ժողովրդական երգիծաբան... - Թիֆլիս, 1882, տպարան Մովս. Վարդանեանց եւ Ընկ.: Շապիկը բաց մանուշակագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև դրվագազարդ նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Պ. Յովհաննէս Թումանեանցին հեղինակից. XII / 1897»: Էջ 187-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ էջ 192-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը և կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Սաֆարյան Ս. Էջ՝  192 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/218