Էսկիզ "Համլետ" ներկայացման համար Դանիայի քամիները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Ստեղծագործության առջեւի պլանում պատկերված է կին եւ տղամարդ: Կնոջ զգեստը զարդարված է դեղնաշագանակագույն զգեստի պիտակի կտորտանքներով, ձեռքին մարդու գանգ է, գլխավերեւում սեւ ֆլոմաստերով մակագրություն՝ ՕՖԵԼԻԱ (ռուս.), տղամարդու զգեստը թղթից է, սպիտակ օձիքով եւ թեւածալքով, ձեռքին ջրահարս է, իսկ գլխավերեւում՝ մակագրություն՝ ՀԱՄԼԵՏ (ռուս.): Երկու ֆիգուրաների արանքում բազկաթոռի պատկեր է փակցված: Աջ անկյունում արաբական տպագիր տեքստի կտոր է փակցված: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 Չափս՝  13 x 19սմ Նյութը՝  թուղթ, ֆլոմաստեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  111