Էսսե. «Սլովա դլյա օբլակով»

Էսսե. «Սլովա դլյա օբլակով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սլովա դլյա օբլակով Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքն ընծայագրով է. «Բիբլիոտեկե (դոռոգոմու մոեմու սեռդցու) դոմու-մուզեյու Չարենցա (գդե յա վ եգո լիչնոյ բիբլոտեկե օբնառուժիլ պուլս յգո ինտելեկտա) սեռդեչնո Ռուբեն Անգալադյան իյուլ 1997գ.»: Գիրքը փիլիսոփայական-բանաստեղծական էսսե է՝ 20-րդ դարավերջի մարդու հոգեւոր փնտրտուքների ու գեղարվեստական մշակույթի (կուլտուրայի) մասին: Յուրաքանչյուր էսսեն կարծես մոզայիկ հատված է՝ լուսավորված հատուկ, յուրօրինակ լույսով՝ անցկացնելով մեր դարի մշակույթի հսկաների գեղարվեստական ընկալման, ըմբռնման պրիզմայով, եւ այդ հատվածներից կազմավորվում ստեղծվում է ժամանակակից աշխարհի ամբողջական պատկերը: Զետեղված է նաեւ Ե.Չարենցին նվիրված էսսեն. «Օպիտ բոլշոգո սինթեզա» էջ՝ 101-112: Անվանաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լամինացված թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 635 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ (Ռ ՀՖ 7152