Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էստոնական ազգային կանացի թատերական տարազ է, որը բաղկացած է ա) կիսաշրջազգեստից՝ ծալքերով, կանաչ, կարմիր, բաց կապույտ և մուգ կապույտ գույների: Կիսաշրջազգեստը երկար է, գոտկատեղի ներսից գրված է T,,VAMENUIMIS N19134 համարը, բ) վերնաշապիկից՝ երկար թևերով, մուգ կարմիր, սպիտակ, բաց շագանակագույն և մոխրագույն թելերով, ասեղնագործ աշխատանքներով, 19.5սմ բացվածքով դեպի ներքև: Կրծքին կա մետաղյա ճարմանդ, բ) երկար գոգնոցից, գոտկատեղին կա սև գույնի նյութով գրված V 602: Գոգնոցի փեշը ծփքավոր է, գեղեցիկ նախշազարդված: գ) պայուսակից՝ սև գույնի կտորից, գազարագույն կտորից կենտրոնում կա խաչաձև մեծ նախշ, նույն կտորից կարված են պայուսակի եզրերը, դ) գլխարկից՝ սպիտակ կտորի վրա կապույտ, կարմիր, սպիտակ և դարչնագույն երիզներով և ժապավեններով: Ունի գեղարվեստական նշանակություն:
Հեղինակ՝ ԳործարանայինՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԷստոնիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի առաջին կեսՆյութը՝ վուշ, բամբակյա թելԼայնություն (սմ)՝ պայուսակ՝ 20, գոգնոց՝ 66.5, գլխարկ՝ 28սմԵրկարություն (սմ)՝ վերնաշապիկ՝ 58սմ, պայուսակ՝ 25.5, գոգնոց՝ 80սմԲարձրություն (սմ)՝ գլխարկ՝ 18Ուսի լայնություն (սմ)՝ վերնաշապիկ՝ 54սմԹևի երկարություն (սմ)՝ վերնաշապիկ՝ 48սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
436ա, 436բ, 436գ, 436դ, 436ե