Էստոնական ազգային տղամարդու թատերական հագուստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էստոնական ազգային տղամարդու թատերական տարազ, որը բաղկացած է՝ սև վերնազգեստից, որի վրա կան կանաչ, կարմիր թելերով նախշազարդեր, օձիքին՝ մոխրագույն և բալի գույնի ապլիկացիա, սպիտակ տաբատից, որի գոտկատեղին՝ ներսի մասից սև թանաքով գրված է 18951 թիվը, վերնաշապիկից՝ սովորական, հասարակ, վզի մասից՝ 30սմ դեպի ներքև բացվածքով, 3 սպիտակ կոճակներով, ուսագլխի վրա սև թանաքով գրված է NAIA8 51776 RAK ձախ կողմից և աջ կողմից՝ 2/3, տաբատից և սև վուշե գլխարկից: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Գործարանային Երկարություն (սմ)՝  վերնազգեստ՝ 110սմ, վերնաշապիկ՝ 73սմ, տաբատ՝ 99սմ, Բարձրություն (սմ)՝  գլխարկ՝ 30 Ուսի լայնություն (սմ)՝  վերնազգեստ՝ 44սմ, վերնաշապիկ՝ 44սմ Թևի երկարություն (սմ)՝  վերնազգեստ՝ 55սմ, վերնաշապիկ՝ 55սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էստոնիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Լայնություն (սմ)՝  գլխարկ՝ 28սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  437ա, 437բ, 437գ, 437դ