Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկանոն ուղղանկյունաձև, երկու ծայրերում սուր ելուստներով թուղթ: Կենտրոնում վեցանիստ զարդանախշ, որի շուրջը վեց սրտաձև պատկեր, որոնց մեջ ծաղկային մոտիվներ են: Այս պատկերը շրջանակված է նեղ եզրագոտով: Ամբողջ հորինվածքն առնված է ութաձև, սրտանման, տերևների և ծաղիկների հորինվածքներից կազմված զարդագոտիով: Գծված է մատիտով, իսկ մի կողմում արված են ծակոտիներ: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  18 Բարձրություն (սմ)՝  15.3 Նվիրատու՝  Բիուզանդ Կյուրքչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6459/44 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-197