Էսքիզ ասեղնագործության զարդանախշի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լամպաձև կտրվածքով թղթի կենտրոնում պատկերված է օվալաձև գծապատկեր, որի երկու կողմերում կան նույնատիպ ծաղկահորինվածքներ: Վերևի զանգակածաղկի և ներքևի հնգաթերթ ծաղկահորինվածքները կենտրոնական պատկերին միանում են ութանկյուն բազմանկյուններով: Ձախ կողմում շղթայաբար իրար միացած գծանախշերը զարդագոտի են կազմում, որը վերջանում է սրտաձև ծաղկի ոճավորված պատկերով: Գծված է մատիտով և ծակոտիներով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  15.9 Բարձրություն (սմ)՝  8.3 Նվիրատու՝  Բիուզանդ Կյուրքչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6459/49 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-197