Էսքիզներ

Էսքիզներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էսքիզներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Մանուէլեան. Էսքիզներ. Բովանդ.՝ Երեք կոպէկ; Խրտւիլակը; Գարեջրատանը; Սեւ քաղաքում. - Բագու, 1903, տպարան «Արոր»: Շապիկը բաց հարդագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է մուգ մոխրագույն երանգով ժապավենաձև նախշ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Амлик Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Էջ 3-ի վերևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացի դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Գիրքը պակասավոր է՝ բացակայում են էջեր 18-30, կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Մանվելյան Մ. Էջ՝  30 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/168