Ընտանեկան խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Ղուկասյանների ընտանիքը: Կանանցից մեկը նստած է՝ գրկին երեխա, երկուսը կանգնած են, նրանց մեջտեղում նստած է տղամարդ, առջևում մի աղջնակ է կանգնած: Կանայք Բարձր Հայքի տարազով են, ավանդական գլխի հարդարանքով, արդուզարդով: Տղամարդը նույնպես ավանդական տարազով է՝ արխալուղ, չուխա (փամփշտակալներով), կաշվե երկար ճտքակոշիկ, գլխին կրում է բուխարի փափախ (գլխարկ): Աղջիկ երեխաները գլխարկով են՝ մեկը չեպչիկանման, կանգնածը լայնեզր գլխարկով: Հագել են երկարափեշ զգեստ, երկրորդի ձեռքին անձրևանոց կա: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  16.5 Նվիրատու՝  Ազատ Ֆարմանյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8210/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-521