Ընտանեկան խմբանկար /արտատպություն/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է գյուղական ընտանիք. կենտրոնում նստած են, ձախից՝ աջ, վարժարանի հագուստով երիտասարդ, որի կողքին ձախից կանգնած է կինը՝ սպիտակ, երկարափեշ զգեստով ու սպիտակ գլխաշորով /ձախ ձեռքը դրել է ամուսնու ուսին/, մեծահասակ կինը՝ ավանդական հագուստով, կոպիով, ուլունքաշար քունքակախիկներով, շալե գոտիով, քթկալով և երրորդը ևս մեծահասակ կին է նույնատիպ զգեստով ու հարդարանքով: Վերին շարքում երկու կին են կանգնած, որոնցից երկուսը նորահարս են՝ գլխահարդարանքը զարդանախշ կոպի, վրայից սպիտակ քող, դեմքը կլորացնող մազապոչերով: Առաջին պլանում սպիտակ զգեստներով կքանստած աղջիկներ են՝ գլխաբաց, ձեռքերը ծնկներին պարզած: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  20 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Բանանց Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  բնօրինակը՝ 1908թ. Բարձրություն (սմ)՝  15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8339/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-545