Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է գյուղական ընտանիք. կենտրոնում նստած են, ձախից՝ աջ, վարժարանի հագուստով երիտասարդ, որի կողքին ձախից կանգնած է կինը՝ սպիտակ, երկարափեշ զգեստով ու սպիտակ գլխաշորով /ձախ ձեռքը դրել է ամուսնու ուսին/, մեծահասակ կինը՝ ավանդական հագուստով, կոպիով, ուլունքաշար քունքակախիկներով, շալե գոտիով, քթկալով և երրորդը ևս մեծահասակ կին է նույնատիպ զգեստով ու հարդարանքով: Վերին շարքում երկու կին են կանգնած, որոնցից երկուսը նորահարս են՝ գլխահարդարանքը զարդանախշ կոպի, վրայից սպիտակ քող, դեմքը կլորացնող մազապոչերով: Առաջին պլանում սպիտակ զգեստներով կքանստած աղջիկներ են՝ գլխաբաց, ձեռքերը ծնկներին պարզած:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 20Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. ԲանանցՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ բնօրինակը՝ 1908թ.Բարձրություն (սմ)՝ 15Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8339/2
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-545