«Ընտանեկան խնջույքի տեսարան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ընտանեկան խնջույքի մի տեսարան: Ուղղանկյունաձև, երկարավուն սեղանի շուրջը նստած են տարբեր սեռի և տարիքի մարդիկ: Կենտրոնում նստած տարեց կինն ավանդական հագուստով է, գլխին ունի կոպի: Սեղանի շուրջը նստած մնացած չորս կանայք միջին տարիքի են: Սեղանի երկու ծայրում նստած են երկու տղամարդ, որոնց ծնկներին նստած է մեկական երեխա: Ելուստավոր ոտքեր ունեցող սեղանը ծածկված է մուգ գույնի ծածկոցով, որի վրա դրված են լիքը և կիսադատարկ շշեր, ափսեներ, իսկ կենտրոնում՝ փոքրիկ բաժակի մեջ, ծաղկեփունջ: Ետին պլանում սենյակի գծավոր պատն է երևում, որի ձախ կողմում ամրացված է զարդանախշերով մեծ գորգ: Հատակը ծածկված է փոքրիկ ուղեգորգով: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Չափս՝  18*13 Նկարիչ՝  Գաբրիել Իսահովի Սաֆարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/85 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436