Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմն ամբողջական, կոշտ, եզրով, բաց դարչնագույն մաշկալաթ: Կազմին դաջված է մեծ և փոքր ուղղանկյուն: Մեծ ուղղանկյան վերևում տպված է հեղինակի անունը, իսկ ներքևում՝ հրատարակությունը: Փոքր ուղղանկյան մեջ՝ նախշազարդ օվալաձև շրջանակի կենտրոնում, բրոնզագույն տառերով տպված է գրքի վերնագիրը: Գրքի կողի վերևի և ներքևի եզրերը նախշազարդ, իսկ կենտրոնում նույն գույնով տպված է Իսահակյանի ստորագրության ֆաքսիմիլեն: Ֆորզացը գունավոր, թեմատիկ: Անվանաթերթը նախշազարդ /սև, կարմիր/: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, իսկ շրջերեսին՝ռուսերեն: Ճակատանկարով՝ Իսահակյանի լուսանկարը:
Մակագրված է. «Սիրելի տիկին Շողակաթ Օհանյանին հիշատակ այն երջանիկ օրվան, երբ Էրզրում էի գնում, եկա Ձեզ մնաս բարև ասելու: Ավետիք Իսահակյան 10/II-49թ. Երևան»;
Հեղինակ՝ Ավետիք ԻսահակյանԷջ՝ 516Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան - ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1948թ.Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 22,6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 10430