«Թ․Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդագիրը վերաբերում է վաստակավոր կոլեկտիվ Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի ելույթին։ Ազդագիրը կազմված է սպիտակ թղթից, որի երեսի կողմին պատկերված է մոխրագույն պատ՝ վարդյակե քանդակով։ Կենտրոնում բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված է անսամբլը՝ ելույթի պահին։ Դրանից վերև ռուսերեն լեզվով գրված է անսամբլի լրիվ անվանումը և ղեկավարների անունները։ Գեղ․ ղեկավար՝ ՀՍՍՀ ժող արտիստուհի՝ Էմմա Ծատուրյան, գլխ․ բալետմեյստեր՝ ՀՍՍՀ վաստ․ արտիստ՝ Ազատ Ղարիբյան։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նվիրատու՝  «Հայհամերգ» միավորման տնօրինություն Չափս՝  84*62 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4047/13ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-51