«Թաղամաս հին Երևանից»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Կտավում գերիշխում են մանուշակագույն, դարչնագույն և մարմնագույն երանգները: Աշխատանքը կատարված է լոկալ գույներով: Հեռվում, ջինջ երկնքի ֆոնի վրա, երևում է Մասիսի արծաթափայլ գագաթը: Աջ մասում և կենտրոնում երևում են մարդկանց ֆիգուրներ: Կտավի երկու կողմերում պատկերված են եկեղեցիներ: Աջից ներքևում լատինատառ գրություն՝ «M. Sarian, 1930»: Հեղինակ՝  Սարյան Մարտիրոս Սերգեյի /1880-1972/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  42 x 60 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 739