Թաղիք

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թաղիք- պատրաստված է մուգ շագանակագույն բրդից՝ վրան սպիտակ բրդով արված բուսական և երկրաչափական զարդանախշերով: Զարդանախշից դուրս, մի եզրին, պատկերված են երկու մարդ, երկու ձիավոր, և կենաց ծառի երկու կողմերում՝ կտուց-կտուցի երկու թռչուն: Մյուս կողմում կա թվագրություն՝ 1931 թ.: Թաղիքը պատրաստել են Մ. Չադրանյանի սկեսուրը և սկեսրայրը՝ Հայկարամ Ենոքի և Արեքնազ Ջանիբեկի Չադրանյանները: (Վերականգնված): Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կամո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931 թ. Նյութը՝  բուրդ Չափս՝  130 x 300 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3206