Թանաքաման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Գրելու-ընթերցելու, տպագրելու պարագաներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Թանաքաման Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Ապակյա, բրոնզաձույլ, մետաղյա կափարիչով: Կափարիչը՝ տերևանման նախշերով: Թանաքամանը նման է խորանարդի, որն իր հերթին արտաքինից բաժանված է մի քանի խորանարդների: Թանաքամանը դրված է սև, քարե, քառոտանի քառակուսի պատվանդանի վրա, որի վրա կան գրիչի համար նախատեսված փոքր խորությամբ երեք տեղեր՝ երեք կողմում: Մեջտեղի հատվածում թանաքամանի համար նախատեսված բրոնզաձույլ մետաղյա զարդանախշ շրջանակ: Պատվանդանի վերին հատվածում ամրացված են երկու վիշապանման մետաղյա քանդակներ, որոնք իրարագուցված են պտուտակավոր ձողերով: Հավանաբար դա նախատեսված է թղթի կամ լուսանկարի համար։ Թանաքամանը ստորին հատվածում ունի 1սմ և 0,55մմ չափ կոտրվածք, վրան խազեր և թանաքի հետքեր։ Պատվանդանի մակերեսը 72 սմ2 բարձ. 3սմ, վիշապ. բարձ. 18սմ, ապակյա թանաքամանը՝ 5,5սմ, առանց կափարիչի։ Նյութը՝  քար, մետաղ, բրոնզ Բարձրություն (սմ)՝  18 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  166