Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ քառակուսաձև կտորից, երեք եզրերին ալիքաձև ասեղնագործ ժանյակով, իսկ մեկ կողմը՝ մետաքսյա սպիտակ թելով, օղակարով կարված է: Կենտրոնում բարակ, նեղ տերևներով, քառաթերթ և յոթ թերթանաի ծաղկացողուն է, որի տակ անգլերեն գրված է «irarpie»` Սիրարփի՝ ասեղնագործուհու անունը, ըստ որում անվան S-ն բացակայում է: Չորս անկյուններում թելքաշով արված եռանկյուններ են: Վերևի ձախ անկյունի եռանկյունաձև ցանցի մեջ թևատարած թռչուն է, աջ կողմում՝ քառաթերթ ծաղիկներ: Ներքևի ձախ անկյան եռանկյան մեջ ՝ ոճավորված ծաղկանախշեր, ներքևի աջ անկյունի եռանկյան մեջ՝ քառակուսիներ: Վարպետ՝  Սիրարփի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915-25-ական թթ. Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  17 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/90 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/90