Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ քառակուսի կտորից , եզրերը ընդմիջումներով աստիճանաձև կտրտված են: Չորս անկյուններում թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են իրար հետ հատվող երկու ուղղանկյուններ և շրջապատված են կտրտված եզրեր ունեցող թելքաշով արված խոշոր տերևանախշերով և մետաքսյա սպիտակ թելով, հարթակար տեխնիկայով ասեղնագործված են նեղ երկարավուն, սրածայր տերևներ: Անկյունների մոտ ասեղնագործված են մեկական հնգաթերթ ծաղկանախշեր: Երկարություն (սմ)՝  27 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Չինաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20 դար Լայնություն (սմ)՝  27 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/164 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/164