Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ, քառակուսաձև կտորից, եզրերը մի փոքր ծալված և ձեռքով կարված են: Թաշկինակի մի անկյունում օղակարով, ետ դարձ կարով, մետաքսյա սպիտակ և մոխրագույն թելերով ասեղնագործված է բարակ ցողունի վրա երկու խոշոր բազմաթերթ ծաղիկներ և երեք փոքր հնգաթերթ ծաղիկներ, որոնք զարդարված են նեղ, բարակ և լայն, կտրտված եզրեր ունեցող տերևներով: Նույն անկյունում, թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են երկրաչափական պատկերներ: Երկարություն (սմ)՝  29 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  28 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/107 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/107