Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ, նորբ կտորից, ունի քառակուսի տեսք, եզրերը մի փոքր ծալված և թելքաշ է արված։ Մի անկյունում թելքաշ տեխնիկայով ասեղնագործված են իրար հատվող երկու քառակուսաձև պատկերներ։ Եզրին հելունով գործված է եռանկյունաձև և հովհարաձև պատկերներից կազմված, ասեղնագործ նեղ ժանյակ։ Երկարություն (սմ)՝  28,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Հայտնաբերման վայրը՝  ԳՖՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  28 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ–Հայդոստյան Հայտնաբերման ժամանակը՝  22.10.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/89 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085