Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թառը պատրաստված է թթենու փայտից, ունի ութանման կառուցվածք, որի փայտյա իրանը պատված է կաշվե թաղանթով: Ներքևի մասի կաշվե թաղանթը մի փոքր կարկատան ունի: Իրանին միանում է երկար կոթը, որը ամբողջովին զարդարված է գունավոր սադափով: Կոթի վրա կապրոնե լարերով կապված են 22 լարեր: Ունի 11 լար, որոնցից հինգը զույգ են, մեկը՝ կենտ: Կոթի ծայրին՝ փայտե ձևավոր պատվանդանի վրա ամրանում են 9 ականջներ: Գլխիկը ունի ոսկրե ձևավոր ծայր: Իրանի փայտե մասում կան երկու ձվաձև մետաղե պիտակներ՝ լատինատառ արձանագրությամբ: Հեղինակ՝  Իսաջան Լայնություն (սմ)՝  15-14 Երկարություն (սմ)՝  89 Բարձրություն (սմ)՝  15 Նյութը՝  Փայտ, սադափ, կաշի, մետաղե և կապրոնե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաբաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927-30 թթ. Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2413/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-50