Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Թառ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նվագարանը պատկանում է լարային-կսմիթային խմբին: Բաղկացած է երկու մասից՝ գուշ և կոթ: Գուշը նման է հատած ութի և փորված է մեկ ամբողջական կորից: Երեսի հատած մասը պատված է կաշվե թաղանթով, որի վրա երևում է մի փոքրիկ հատված՝ վերանորոգման հետքը: Գուշի տակ՝ թաղանթից ցած, տեղադրված է կեռիկավոր հենակը, որի ծայրը սլաքի է նման: Հենակին կապված են լարերը: Հատած ութի տակի մեծ, արցունքաձև մասի ամենալայն մասի կենտրոնում դրված է սև խառակը, որն ունի 3 ոտք, խառակի վրա փորված ակոսիկներով անցնում են կեռիկ-հենակին կապված լարերը և կոթի վրայով 6-ը փաթաթվում են 6 մեծ ականջներին, իսկ 2-ը՝ արձագանքատու, ամրանում են երկու փոքր ականջներին: Թառի 6 լարերը հիմնականն են, իսկ մնացածը արձագանքատու երանգավորող, որոնցից 2-ը անցնում են կոթին ամրացված մեկ մեծ պլաստմասե և 2 փոքր մետաղե հավելյալ խառակների վրայով: Կոթը հիմքի մասում լայն է, իսկ ծայրում՝ աստիճանաբար նեղացող, երեսի կողմում հարթ է, իսկ տակը՝ ուռուցիկ: Փոքրիկ թելերով կոթի վրա կապված են 22 լարերը, կոթի ծայրը արկղիկաձև, ուղղանկյուն-զուգահեռանիստ է, որի վրա 6 մեծ և 3 փոքր ականջներ են ամրացված:
Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 88Բարձրություն (սմ)՝ 16Նյութը՝ Փայտ, կաշի, կապրոնե և մետաղե լարերՆվիրատու՝ Անահիտ ՄերանգուլյանՆկարագրություն՝ Թառը պատկանել է Արամ ՄերանգուլյանինՀայտնաբերման ժամանակը՝ 1989 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/31
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174