Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատկանում է լարային-կսմիթային խմբին: Բաղկացած է գլխից և կոթից: Գուշը ութանման է, պատրաստված թթենու փայտից, իսկ երեսի մասը ամբողջովին պատած է կաշվե թաղանթով: Գլուխը ութաձև է, փորված մեկ անբողջական կտոր փայտից: Ունի երկար գրիֆ, որի ծայրին՝ գլխիկի վրա ամրանում են վեց մեծ, երեք փոքր ականջներ: Իրանի երեսի մասը պատած է սադափով, որը ամրացված է փայտե մասին, կապրոնե թելերով: Թառի ութաձև գլխի հիմքում փայտե ակոսավոր խառակից կապված են 11 լարեր, որոնք ձգվելով կաշվե թաղանթի հիմքի լայն մասում տեղադրված եռավոտ փայտյա խառակի վրայով, անցնում են կոթի ամբողջական երկարությամբ և փաթաթվում ականջներին: Լարերից 9 հիմնական են, երկուսը՝ արձագանքատու, որոնցից մեկը անցնում է թռչնաձև, պլաստմասից պատրաստված խառակի զույգ ակոսներից մեկի վրայով: Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  90 Բարձրություն (սմ)՝  30 Նյութը՝  Փայտ, սադափ, կապրոնե և մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  1986 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6705 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-160