Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լարային-կսմիթային խմբի նվագարան է, ունի ութանման կտրվածքով իրան, որը փորված է մեկ կտոր ամբողջական փայտի մեջ: Երեսի հատած մասը պատած է կաշվե թաղանթով: Իրանին ամրանում է երկար կոթը, որի ծայրին ուղղանկյուն-զուգահեռանիստի կտրվածքով տուփ է ամրացված, որին ամրանում են 9 անակաջները: Իրանի ներքևի՝ հիմքի մասում սև պլաստմասե փոքրիկ խառակն է, որին ամրանում են լարերը, ապա անցնելով երեսի լայն մասի կենտրոնում դրված փայտյա եռոտանի խառակի վրայով, անցնում են կոթով և փաթաթվում ականջներին: Թառի երեսի կաշվե թաղանթի շուրջը՝ փայտյա կողի նեղ շրջագոտի է արված, որը երկշարք կիսագնդերից և շեղանկյունիներից է կազմված: Նույնպիսի շրջագոտի կա նաև ամբողջ իրանի երկարությամբ ձգվող ետևի փայտյա մասի վրա: Թառի կոթի վրա ևս կան սպիտակ ոսկրե և սադափե զարդանախշեր, որոնք ամբողջությամբ պատում են թառի կոթի երեսի մասը, իսկ հակառակ կողմում փայտը պատված է սպիտակ արհեստական սադափի եռանկյունիների հինգ շարքերով: Հեղինակ՝  Սմբատ Դավիդով Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  84 Բարձրություն (սմ)՝  17 Նյութը՝  Փայտ,ոսկր, սադափ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4506 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-114