Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ ու խոր, նեղ նստուկով անոթ՝ իրանը դեպի վեր լայնացող, ներսից հատակը և շրթի եզրամասը՝ զարդարված՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր ծաղկանախշերով: Դրսից իրանը՝ զարդարված՝ 5 խոշոր կլոր շրջագծով, որոնք ունեն շեղանկյունաձև փոքրիկ ուռուցիկ ձևավորումներ: Շրջագծի կենտրոնում՝ կապույտ զարդ՝ ցորենի հասկի նմանությամբ, երկու կողմից կարմիր հատիկներով: Շրջագծերի միջև՝ արևածաղկի, փոքրիկ դեղնագույն ծաղիկների տերևաձև պատկերներ: Թասը՝ եզրավորված՝ նեղ բոլորագոտով, որն ունի մանր բուսապատկերներ: Տրամագիծ (սմ)՝  բերանի՝ 20.5, հատակի՝ 8.5 Բարձրություն (սմ)՝  12 Նյութը՝  հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Քյոթահիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. 70-ական թթ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5687/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-116